ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հիշեք այս իշխանավորների անօրինականությունները

Հիշեք այս իշխանավորների անօրինականությունները
05.05.2022 | 07:22

Էս պատուհաս կառավարության իրավապահները, որ «սազանդարի» պես իրար հերթ չտալով, «մեջլիս մտած» աշուղ Ֆաթուլլայի նման «կլկլում» են օրինականությունից, սահմանադրական կարգից ու կարգուկանոնից, թող հիշեն այս իշխանավորների կատարած նման խախտումներն ու անօրինականությունները, հիշեն հղի կնոջը վրաերթի ենթարկող և ազատության մեջ ֆռֆռացող աշխատակցին և «Անտարեսի» ոչ բարով ղեկավարի վրա շիշ նետող կալանավորված տղային։


Դուք, այս վարչակազմի տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից սահամանդրական կարգի իրական խախտումներն ու օրինականության ոտնահարումները թողած, հիմա Գյուլնազ տատի հեքիաթներն եք պատմում՝ հերթական անգամ:
Ավելի լավ կլինի կոչ անեք ու հրաժարականներ ներկայացնեք:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9241

Մեկնաբանություններ